Հայ   Eng   Рус  
Security Consulting & Investigations
Ազնվությունը կարեվոր է

Ազնվությունն առանձնահատուկ պահանջված է մեր օրերում, քանի որ բարոյականությունը և պարկեշտությունը երբեմն զոհաբերվում են ֆինանսական օգուտ ստանալու ցանկությանը: Ազնվության պակասն իր խորը ազդեցությունն է թողնում անձնական և գործնական հարաբերություններում, ինչի արդյունքում վնաս են կրում թե՛ անհատների և թե՛ ընկերությունների շահերը:

Իսկ շահերի պաշտպանության լավագույն միջոցն իրականության վերաբերյալ տեղեկացված լինելն է, որը և հանդիսանում է յուրաքանչյուր անհատի և ընկերության անվտանգության հիմնաքարը:

Անվտանգությանն առնչվող հարցերն իրենց կարևորության հետ մեկտեղ չափազանց զգայուն են և դրանց լուծման համար պահանջվում է պատասխանատու և պրոֆեսիոնալ մոտեցում, որը մեր աշխատանքի հիմնական սկզբունքն է:
Վստահեք մեզ և դուք կստանաք որակյալ լուծումներ:

Ծառայություններ
Աշխատանքի թեկնածուների ստուգում
 
Գործարքների հուսալիության ստուգում
 
Միջադեպերի ներքին հետաքննություն
 
Ռիսկերի վերաբերյալ խորհրդատվություն
 
Գաղտնալսող Սարքերի Հայտնաբերում (TSCM)
մեր մասին

«Փրայմ Սեքյուրիթի» ընկերությունը ստեղծվել է պրոֆեսիոնալների խմբի կողմից, ովքեր անվտանգության բնագավառում ունեն բազմամյա մասնագիտական փորձ: Այդ փորձը ձեռք է բերվել անցյալում իրականացված աշխատանքային գործունեության արդյունքում, որն ուղղված է եղել ինչպես պետության, այնպես էլ մասնավոր բիզնեսի շահերի պաշտպանությանը:

Ընկերությունն առաջարկում է խորհրդատվական ծառայություններ՝ ռիսկերի գնահատման, դրանց չեզոքացման և անվտանգության արդյունավետ ապահովման ուղղությամբ: Այդ ծառայությունները նախատեսված են թե՛ ընկերությունների և թե՛ անհատ անձանց համար:

Ցուցաբերելով յուրաքանչյուր պատվիրատուի նկատմամբ անհատական մոտեցում, «Փրայմ Սեքյուրիթի» ընկերությունը տրամադրում է խորհրդատվական որակյալ լուծումներ, որոնց օգնությամբ առավելագույնս կպաշտպանվեն պատվիրատուների շահերը:

կապ
Հասցե՝ ք.Երևան, 0039, Եղբայրության 14
+374 94 43 90 00
Prime Security LLC Linkedin page   Prime Security LLS Facebook page
© 2018-2026, Prime Security LLC.