Ցանկացած ընկերությունում երբեմն պատահում են տհաճ միջադեպեր, երբ մի կողմից ակնհայտ է վնաս կրելու փաստը, սակայն մյուս կողմից՝ պարզ չե, թե ո՞վ, ե՞րբ և ի՞նչ եղանակով է հասցրել այդ վնասը: Եվ բանկանաբար, ընկերության ղեկավարությունը ցանկանում է տեղեկանալ միջադեպի հանգամանքների վերաբերյալ՝ միևնույն ժամանակ, տարբեր պատճառներից ելնելով, չդիմելով (կամ մինչև պարզաբանումը, չդիմելով) ոստիկանության օգնությանը: Այդպիսի դեպքերում առաջանում է ներքին հետաքննության անհրաժեշություն:
Որպես առավել տարածված օրինակներ, կարելի նշել հետևյալ տեսակի միջադեպերը՝
ա. Գույքի կամ դրամական միջոցների գողություն,
բ. Դրամական միջոցների խարդախ եղանակով յուրացում ("откат"),
գ. Աշխատակիցների ծառայողական պարտականությունները անփույթ կատարելու հետևանքով առաջացած նյութական վնասներ,
դ. Ընկերության ներքին գաղտնիք հանդիսացող տեղեկությունների (միտումնավոր կամ առանց միտումի) արտահոսք, որից օգտվելով մրցակիցները կամ չարակամները փաստացի վնաս են պատճառում ընկերությանը և այլն:
Առանձնահատուկ հարկ է նշել, որ շատ դեպքերում առավել մեծ վնասներ են առաջանում, երբ ընկերության ներսում ձևավորվում են անբարեխիղճ աշխատակիցների խմբավորումներ, ովքեր համաձայնության գալով իրականացնում են, մասնավորապես գողության կամ դրամի յուրացման հետ կապված խորը մշակված սխեմաներ:
«Փրայմ Սեքյուրիթի» ընկերությունը իրականացնում է մանրակրկիտ և անկողմնակալ ներքին հետաքննություններ, պարզելու համար միջադեպերի մասնակիցների ինքնությունը և դրան առնչվող բոլոր հանգամանքները: Արդյունքում, պատվիրատուն կստանա մանրամասն հաշվետվություն նշված միջադեպի հետաքննության վերաբերյալ:
Ծանուցում. «Փրայմ Սեքյուրիթի» ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր խորհրդատվության կամ հաշվետվությունների հիման վրա պատվիրատուի կողմից կայացված վերջնական որոշումների և դրանց հետևանքների համար:
|