Ինչպես հայտնի է, գրեթե բոլոր մասնավոր ընկերություններին ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ են լինում նոր աշխատակիցներ: Նրանց աշխատանքի ընդունման գործընթացով զբաղվում են Մարդկային Ռեսուրսների բաժինները, որոնք աշխատանքի թեկնածուների խմբերից ընտրում են առավել համապատասխանող անձանց և առաջարկում իրենց ընկերության ղեկավարությանը: Ըստ էության, այդ ընտրության գործընթացը պարունակում է թեկնածուի կողմից ներկայացված տեղեկությունների ուսումնասիրություն և գնահատում:
Սակայն որքանո՞վ են հավաստի այդ տեղեկությունները: Փորձը ցույց է տալիս, որ երբեմն լինում են դեպքեր, երբ թեկնածուները ներկայացնում են ոչ լիարժեք կամ կեղծ տվյալներ իրենց վերաբերյալ՝ ջանալով թաքցնել ապագա գործատուից որոշ էական տեղեկություններ:
Այդ տեղեկությունները կարող են վերաբերվել՝
ա. Անցյալում կատարված տարաբնույթ բացասական, այդ թվում՝ քրեորեն պատժելի արարքներին, կամ դատվածության առկայությանը,
բ. Քրեական տարրերի կամ կազմակերպությունների հետ կապերին,
գ. Գործատուի շահերին հավանական վնաս հասցնելու ընդունակ անձանց կամ կազմակերպությունների (մրցակիցներ, թշնամաբար տրամադրված և այլն) հետ կապերին,
դ. Նախկինում լուրջ ֆինանսական խնդիրների առկայությանը,
ե. Նախկին աշխատավայրում թույլ տրված թերացումներին կամ բացասական կեցվածքին և այլն:
Հաշվի առնելով վերը նշվածը, շատ ընկերությունների ղեկավարներ գալիս են եզրակացության, որ բոլոր աշխատանքի թեկնածուների ներկայացված տեղեկությունների հավաստիությունը հարկ է ստուգել՝ ապագայում անցանկալի իրավիճակների մեջ չհայտնվելու համար:
«Փրայմ Սեքյուրիթի» ընկերությունը կատարում է աշխատանքի թեկնածուների տրամադրած տեղեկությունների արդյունավետ և անկողմնակալ ստուգում՝ ներկայացնելով պատվիրատուին մանրամասն հաշվետվություն դրա վերաբերյալ:
Մեր պատվիրատուներին հարկ ենք համարում հիշեցնել, որ ելնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Օրենքի պահանջներից, գործատերը պարտավոր է նախապես ստանալ աշխատանքի թեկնածուի համաձայնությունը նշված ստուգումն իրականացնելու համար:
Ծանուցում. «Փրայմ Սեքյուրիթի» ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր խորհրդատվության կամ հաշվետվությունների հիման վրա պատվիրատուի կողմից կայացված վերջնական որոշումների և դրանց հետևանքների համար:
|