EN AM RU
 

ֆինանսական ներքին հետաքննություն

Երբեմն տարբեր ընկերություններում ստեղծվում են տհաճ իրավիճակներ, երբ ընկերության սեփականատերերը կամ ղեկավարները հասկանում են, որ իրենց կազմակերպությունում ի հայտ է եկել դրամական միջոցների պակասորդ: Փորձելով հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունեցել, մարդիկ շատ դեպքերում կանգնում են փակուղու առաջ:

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս վարվել նման դեպքում: Մի կողմից՝ անտեսել պակասորդի հանգամանքը չի կարելի, քանի որ դա կբերի նոր, էլ ավելի մեծ պակասորդների, իսկ մյուս կողմից՝ չի հաջողվում հստակ պարզել միջադեպի հետ կապված հանգամանքները և անմիջական առնչություն ունեցող անձանց: Միաժամանակ, շատ դեպքերում, տարբեր պատճառներից ելնելով, ընկերությունը չի ցանկանում անմիջապես դիմել ոստիկանություն: Այդպիսի դեպքերում առաջանում է ներքին ֆինանսական հետաքննության անհրաժեշություն:

«Փրայմ Սեքյուրիթի» ընկերությունը, իր գործընկերների հետ համատեղ, իրականցնում է պատվիրատուների համար անաչառ ներքին ֆինանսական հետաքննություն, որի արդյունքում կազմվում և ընկերության ղեկավարին է ներկայացվում մանրակրկիտ հաշվետվություն: Այդ հաշվետվությունն իր մեջ պարունակում է հետևյալը՝

1. Տեղեկություններ ֆինանսական պատասխանատուների կամ այլ աշխատակիցների կողմից դրամի յուրացումներին վերաբերվող փաստերի և այդ չարաշահումների համար ստեղծված սխեմաների և դրանց անմիջական մասնակիցների վերաբերյալ,

2. Տեղեկություններ ընկերության հաշվապահությունում հնարավոր բացերի, սխալների, անճշտությունները մասին և խորհրդատվություն՝ դրանք ուղղելու վերաբերյալ,

3. Ֆինանսական փաստաթղթերի շրջանառության վերահսկման արդյունավետության բարձրացմանը ուղղված խորհրդատվություն,

4. Ֆինանսական չարաշահումների բացառմանն ուղղված որոշ աշխատանքային գործառույթների իրականացման կարգ:

Ծառայություններ
Աշխատանքի թեկնածուների ստուգում
 
Գործարքների հուսալիության ստուգում
 
Միջադեպերի ներքին հետաքննություն
 
Ռիսկերի վերաբերյալ խորհրդատվություն
 
Անվտանգության տեխնիկական համակարգեր
 
Ավտոմեքենաների շարժի վերահսկում
 
IT անվտանգության ծառայություններ
 
ֆինանսական ներքին հետաքննություն
կապ
Հասցե՝ ք.Երևան, 0039, Եղբայրության 14
+374 94 43 90 00
Prime Security LLC Linkedin page   Prime Security LLS Facebook page
© 2018-2024, Prime Security LLC.